Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հաղթանակ ու պարտություն

Հաղթանակ ու պարտություն
29.11.2012 | 19:34

Հայաստանում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության առաջին օրը մեր պատվիրակներից մրցելույթ էին ունենալու չորսը: Օրվա առաջին հատվածում մարտի ելած 56 կիլոգրամ քաշային, զովունցի Տարոն Սողոմոնյանը միավորների 18:12 հարաբերությամբ հաղթել է ադրբեջանցի Նասրեդին Մամեդովին, դուրս եկել հաջորդ փուլ: Մրցումների առաջին օրը մեր հավաքականն ունեցել է և առաջին կորուստը: 69 կիլոգրամ քաշային, գյումրեցի Յուրա Միքայելյանը զիջել է (14:22) Գերմանիան ներկայացնող Աբաս Բարաոուին: Առաջնության երեկոյան հատվածում ռինգ են դուրս գալու Հայրիկ Նազարյանը (49 կգ, Գավառ) Գոռ Երիցյանը (64 կգ, Երեւան):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2566

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ